|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալության 30-ամյակը․
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ուղղած յատուկ նամակով, ռուս եկեղեցւոյ հոգեւոր պետ Քիրիլ Պատրիարքը իր ջերմ շնորհաւորութիւնը յայտնեց Նորին Սրբութեան՝ հայրապետական գահակալութեան 30 ամեակին առիթով:
Եղբայրական ջերմ սիրով գրուած նամակին մէջ Քիրիլ Պատրիարք անդրադարձաւ Վեհափառ Հայրապետին իրագործումներուն՝ հայ եկեղեցւոյ ու ժողովուրդին կեանքէն ներս, ինչպէս նաեւ յատուկ կերպով ընդգծեց Հայրապետին ղեկավարութեամբ յառաջ տարուած միջ-եկեղեցական աշխատանքները, որոնք Նորին Սրբութիւնը դարձուցին սիրելի ու յարգելի անձնաւորութիւն՝ կրօնական ղեկավարներու մօտ: Ռուս եկեղեցւոյ հոգեւոր պետը նաեւ յիշեցուց երկար տարիներու վրայ տարածուած իր սերտ բարեկամութիւնը Վեհափառ Հայրապետին հետ, ապա Հայրապետին մաղթեց նորանոր իրագործումներով լեցուն երկար գահակալութիւն: