|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ, 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:
Մեր տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:
Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները: