|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության` մինչեւ 21 տարեկանների պայքարում երկրորդ տեղն է գրավել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Վազող թիրախ մրցաձեւի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր եւ արժանացել արծաթե մեդալի:
Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը:
14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչեւ 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձեւում:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 13 ներկայացուցիչ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ ձեւերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձեւի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը եւ Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը: