|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանի Քինդաո քաղաքում ընթացող GRAND PRIX հեղինակավոր վարկանիշային մրցաշարին մասնակցող` ՀՀ ազգային հավաքականի անդամ` gյումրեցի Հովհաննես Դավթյանը մրցաշարի առաջին օրը երեք անընդմեջ հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ և գրավեց 2-րդ մրցանակային տեղը` զիջելով միայն ֆրանսիացի Վինսենտ Լիմարին: Այսպիսով` Դավթյանը վաստակեց 180 միավոր և համաշխարհային վարկանիշային աղյուսակում եթե մինչ այս մրցաշարը 471 միավորով զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը, ապա այժմ զգալիորեն կբավարարի իր դիրքերը. տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր մյուս մասնակիցները` Գրիգոր Իվանյանը և Ժաննա Ստանկևիչը, դուրս մնացին պայքարից առաջին գոտեմարտից հետո: Հավելենք որ Գրիգորը պարտվել էր yuko-ով հենց նույն ֆրանսիացի Վինսենտ Լիմարին, բայց քանի որ այս մրցաշարերում սփոփիչ գոտեմարտերը անցկացվում են 1/4-ից, այդ իսկ պատճառով նա դուրս մնաց մեդալների համար պայքարից: