|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի բացարձակ և Եվրոպայի վեցակի չեմպիոն մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված 20-րդ միջազգային խոշոր մրցաշարը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ մարմնամարզիկ Վորոնինի գավաթի խաղարկություններում այս տարի մասնակցեցին 23 երկրների ներկայացուցիչներ:
Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր (հենացատկեր)` երևանցի Արթուր Դավթյանը բազմամարտում` վեց գործիքների վրա, գրեթե անթերի ելույթներ ունեցավ ու իրենից առաջ թողեց միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին: Հայ մարմնամարզիկը բազմամարտում գրավեց պատվավոր երկրորդ տեղը` ետ թողնելով ճապոնացի Նաոտո Հայասակոյին:
Բոլոր վեց գործիքներում Արթուրը մտավ եզրափակիչ: Նա երկրորդն էր նժույգթափերում և երրորդը` օղակների վրա: