|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դահուկային սպորտով զբաղվող հայ մարզիկ Սուրեն Բալասանյանը «Հատուկ օլիմպիադաների» աշխարհի ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի:
Մրցաշարը տեղի է ունեցել Հարավային Կորեայում, որտեղ Ս. Բալասանյանը, ով պարալիմպիկ սպորտի` մտավոր խնդիրներ ունեցող խմբի ներկայացուցիչ է, մասնակցել է 100 մ դահուկավազքի մրցմանը և գրավել երկրորդ տեղը:
Խաղերին հայ ներկայացուցչի մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել պետական աջակցության շնորհիվ: Մարզիկին ուղեկցել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրայելյանը. հաղորդում է msy.am-ը: