|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հայաստանը ներկայացնող Հայկ Սարգսյանը դարձել է Բուլղարիայում կայացած մինչև 18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«Մրցումային երկրորդ օրը, 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցումներում Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ»,– հայտնում է ֆեդերացիան։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը զբաղեցրել է 4–րդ տեղը մինչև 16 տարեկանների համար 10մ օդամղիչ հրացանով սոլո մրցաձևում։
Հիշեցնենք` Դավիթ Խաչատրյանն ավելի վաղ դարձել էր մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 10 մետր օդամղիչ հրացանով մրցումներում։ Հայ հրաձիգը 414.7 միավորով Եվրոպայի ռեկորդ էր սահմանել։