|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության կասկածանքով այսօր ձերբակալվել է նրա ծառայակիցը: Yerkir.am-ի տեղեկություններով ՝ զինծառայողին ձերբակալել է ռուսական կողմը:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):
Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայումս քննարկում է մեզ մոտ հարուցված քրեական գործը ՌԴ-ին փոխանցելու հարցը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ի դեպ, Интерфакс-ը գրում է, որ ձերբակալվածն այդ պահին խոստովանական ցուցմունք է տալիս: