|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել ենք, որ երեկ Թուրքիայում ձերբակալվել է Նոր տարվա գիշերը «Ռեյնա» ակումբում ահաբեկչություն իրականացրած, այնուհետև փախուստի դիմած՝ ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիփովը:
Ըստ Demokrathaber-ի՝ Ստամբուլի նահանգապետարանը և ոստիկանատունն այդ մասին համատեղ հայտարարություն են արել՝ հայտարարելով, որ ահաբեկիչն ընդունել է իր մեղքը:
«Ահաբեկիչը ապօրինի մուտք է գործել Թուրքիա: Արդեն պարզ է, որ ԴԱԵՇ-ի հետ կապեր ունի»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել էր 39 մարդ: