|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, հայտնեցին, որ Գյումրիում զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործը կքննեն Ռուսաստանում: Աղբյուրը պարզաբանել է, որ նման որոշում կայացվել է այն բանի հետ կապված, որ թե\' սպանվածը, թե\' սպանության մեջ կասկածյալը ռուսական բանակի զինծառայողներ են:
Հիշեցնենք, որ Նովիկովի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել նաև ՀՀ քննչական կոմիտեն:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչ այս պահը դատախազության միջոցով քրեական գործի նյութերը չեն ուղարկվել ռուսական համապատասխան մարմիններին: Նա ասաց, որ երբ այդ հարցը քննարկվի, կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ Նովիկովի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը՝ 21-ամյա պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիևը: