|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի իշխանությունները որևէ նոր մեթոդ չեն գտել գյուղացիներին օգնելու համար և անցել են կոմունիստական ժամանակների կոլխոզներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ Շիրակի մարզի Այգաբաց դյուղի բնակիչներին խնդրել է դառնալ կոոպերատիվի անդամ:
«Կոոպերատիվը կոլխոզ չէ, այստեղ առաջնային է կամավորության սկզբունքը, գյուղացին պահպանում է իր սեփականությունը: Ասենք` ես 2 կով ունեմ, մտնում եմ կոոպերատիվ, իմ անասունները շարունակում են պատկանել ինձ… Ճիշտ ա, կարող ա քննադատեք, ասեք` տարիներ շարունակ դանդաղ ա շարժվել, էդքան մեծ ուշադրություն չի դարձվել գյուղատնտեսությանը, բայց արդեն դարձվում ա, չէ՞: Արդեն դեմքով շուռ ենք եկել գյուղացուն, ավելի շատ ենք ուզում գյուղացուն օգնել, գյուղացու կողքին ենք ուզում կանգնել: Ասում են, չէ` ավելի լավ է ուշ, քան երբեք: Հիմա անում ենք, էլ ի՞նչ եք ուզում այս երկրից: Մի խոսքով, բերեք լավ տրամադրվենք»,- ասել է ՕԵԿ անդամ գյուղնախարարը` ավետելով, որ, կոոպերատիվի անդամ դառնալով, մարդիկ կստանան գյուղտեխնիկա, սերմանցու և այլն: