|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեքի արարողությունը: Արարողությունը գլխավորում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջինը, օրհնելով ծիրաներն ու փառատոնի տնօրենին եւ մասնակիցներին, բարի երթ մաղթեց:
Կճոյանը նշեց, որ ամեն տարի հայ մշակութասեր հասարակությունը ծանոթանում է այլոց մշակույթի հետ, նրանք էլ առնչվում են մեր մշակույթին: Այդ առումով փառատոնն անգնահատելի է:
Նշենք նաեւ, որ այսօր երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տեղի կունենա «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: