|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված՝ «զրպարտության» բովանդակությամբ հայցը դատարանում մերժվել է։ «Էյ Էս Ընդ Փարթնըրս» իրավաբանական ընկերության փաստաբան Արթուր Հովհաննիսյանի իրականացրած պաշտպանության արդյունքում մենք հաղթել ենք դատարանում։
Ինչի՞ շուրջ էր վեճը
Գործը վերաբերում էր «Ժողովուրդ»-ի հրապարակմանը, որտեղ ներկայացվել էին տվյալներ, որ Նաիրի Սարգսյանն իր իշխանական նախկին կապերն օգտագործում է իր գործատու GTB-ի գործերն առաջ տանելու համար։ Նաև հիշեցրել էինք պատերազմի օրերին գնումների և կանխիկացման վերաբերյալ շրջանառվող տվյալներ, այդ թվում՝ 3000 զրահաբաճկոնի ձեռքբերման ու 720 000 ԱՄՆ դոլարի մասին ձևակերպումներ։ Նաիրի Սարգսյանի անունով դուրս էր գրվել կանխիկ գումար բյուջեից։
Ինչո՞ւ է սա կարևոր
Այս դատական արդյունքը կարևոր նախադեպային ուղերձ է մեդիայի համար․ ցույց է տալիս, որ «պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին» վերաբերող պահանջները դատարանում կարող են հստակ փաստարկմամբ և պրոֆեսիոնալ պաշտպանության միջոցով չեզոքացվել՝ պաշտպանելով լրատվական կազմակերպության օրինական շահերը։
«44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ՝ կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ… պետբյուջեից… տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար»։ Սա շուկայականից էական թանկ գին էր։
Ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է դատարանում՝ ապացուցելով բոլոր փաստարկների իսկությունը»։