կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 15:46
Աշխարհ

Օմանը և Սաուդյան Արաբիան բացել են նոր լոգիստիկ միջանցք

Օմանը և Սաուդյան Արաբիան բացել են նոր լոգիստիկ միջանցք

Սաուդյան SPARK ընկերությունը և օմանական Arkan ընկերությունը ստորագրել են ցամաքային լոգիստիկ միջանցքի գործարկման համաձայնագիր։ Այս մասին հայտնում են սաուդյան լրատվամիջոցները։

Այս քայլը միտված է ամրապնդելու տարանցիկ գործառնությունները, բարելավելու բեռնափոխադրումները և բարձրացնելու մատակարարման շղթաների արդյունավետությունը երկու երկրների միջև։

Ակնկալվում է, որ 564 կիլոմետր երկարությամբ նոր միջանցքը կավելացնի ապրանքների հոսքը Սաուդյան Արաբիայի և Օմանի շուկաների միջև, կնվազեցնի փոխադրման ժամանակն ու արժեքը, ինչպես նաև կնպաստի սահմանի երկու կողմերում պահեստային, բաշխիչ և լոգիստիկ ծառայությունների ընդլայնմանը։