Միասին կարող ենք
կարևոր
778 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-10 11:23
Աշխարհ

Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել են նոր հարվածների համար

Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել են նոր հարվածների համար

Քուվեյթը և Սաուդյան Արաբիան Իրանին և նրա դաշնակիցներին մեղադրել են իրենց տարածքներում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, չնայած ժամանակավոր հրադադարի ռեժիմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 9-ի երեկոյան «թիրախավորվել է Քուվեյթի մի քանի կենսականորեն կարևոր օբյեկտ», իսկ Սաուդյան Արաբիայի պետական ​​գործակալությունը, հղում անելով աղբյուրի, հաղորդել է, որ գրոհների հետևանքով վնասվել են թագավորության վառելիքաէներգետիկ համալիրի մի շարք օբյեկտներ։

«Մասնավորապես, գրոհի են ենթարկվել Արևելք-Արևմուտք կենսականորեն կարևոր խողովակաշարի պոմպակայանները, ինչը հանգեցրել է խողովակաշարով մղվող օրական շուրջ 700 հազար բարել նավթի կորստի. սա այս ժամանակաշրջանում համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական երթուղին է։ Հարձակումը նաև վերաբերել է Մանիֆայի նավթավերամշակման գործարանին, ինչը հանգեցրել է օրական շուրջ 300 հազար բարել նրա արտադրական կարողության կրճատման», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կտրականապես հերքում է իր մասնակցությունը հարվածներին։