|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղացին կանգնած է խնդրի առաջ՝ մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները լարված են ու տարվա վերջում ավելի բարդ է լինելու: Հնչել են հայտարարություններ, պատասխաններ, որոնք, ամենայն հավականությամբ, լուծման չեն տանում»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին:
«Հայկական քաղաքական միտքը կարող է լուծել այս հարցը, կարող է կարգավորել հարաբերությունները, որովհետև բազում անգամներ եղել են ավելի սուր ժամանակաշրջաններ, բայց դրանք լուծվել են ճիշտ դիվանագիտության արդյունքում»,- նշեց նա:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հաաբերությանը Կարապետյանն ասաց, որ հնարավոր է կարգավորել, բայց ոչ՝ ցեղասպանության ճանաչման հաշվին։
«Կուզեի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է: ՀՀ չէ, բայց մեր հայրենիքի մի մասն է»։
Ելույթի ավարտին Նարեկ Կարապետյանը խոսքն ուղղելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց․ «Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու Ձեզ»։