|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանցի պաշտոնյաների բառապաշարը, որոնք նույնիսկ տողատակերում են արտահայտվում, ակնհայտորեն մատնում են առկա իրողություններն (ՀՀ-ի համար վտանգավոր) ու Բաքվի ռեգիոնալ ամբիցիաները:
Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին:
Այդ նպատակներում ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի և դրանով է պայմանավարված, որ տարբեր հարցերում ականներ են շարվել/շարվում` սահմանների «ճշգրտումից» մինչև ռազմական հնարավորությունների էական մեծացում:
Սակայն այս պրոցեսի հիմնական հովանավորներն այն երկրներն են, ովքեր ՌԴ-ին, որոշակի դեպքերում` Չինաստանին, զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության»: