|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Լիանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է երկրի հարավում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և Վաշինգտոնում ստորագրված հաշտության համաձայնագրի կատարմանն Իսրայելին հարկադրելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
«Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ գնդակոծումները, ռմբակոծությունները, տների քանդումն իր օկուպացրած հարավային շրջաններում», - նշել է պետության ղեկավարը։
Աունն ընդգծել է, որ հուլիսի 21-ին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կխնդրի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա արագացնի Լիբանանից իսրայելական ուժերի փուլ առ փուլ դուրսբերումը։
«Ես բանակցությունների գնացի՝ դադարեցնելու ավերածությունների և ոչնչացման իսրայելական ռազմական մեքենան, նվազեցնելու մարդկային զոհերը և վերջնական հաշվով վերջ դնելու օկուպացմանը, - նշել է քաղաքական գործիչը։ - Այդ քայլը պաշտպանել է լիբանանցիների մեծ մասը, ներառյալ շիաների համայնքը, որը մեծ գին է վճարել պատերազմի համար»։
Աունի խոսքով՝ «չնայած խոչընդոտներին և դժվարություններին, գործերը բանակցային գործընթացում շարժվում են ճիշտ ուղղությամբ»։