|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կնեսետի անդամները կոչ են արել Իսրայելին` ճանաչել Հայոց ցեղասպանությունն այդ ոճրի զոհերի հիշատակի օր համարվող ապրիլի 24-ին: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post –ը:
«Իսրայելի համար եկել է ժամանակը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և հակազդելու Թուրքիայի ճնշմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է խորհրդարանական «Կախոլ Լավան» կուսակցության համաղեկավար Յաիր Լապիդը` հավելելով. «Մենք ունենք բարոյական և պատմական պարտք` հիշելու ցեղասպանությունն ու կանգնելու «Այլևս երբեք» կարգախոսի կողքին: Սա ճշմարիտ է յուրաքանչյուր ազգության պարագայում»:
Նա նաև շեշտել է, որ նախատեսում է կրկին առաջարկել իր` Հայոց ցՑեղասպանությունը ճանաչող օրինագիծը`հույս ունենալով, որ կոալիցիան կաջակցի իրեն:
Խորհրդարանական «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մոսսի Ռազն իր թվիթերյան էջում ևս անդրադարձել է թեմային: Նա մասնավորապես գրել է. «Մենք այսօր նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստի օրը: Նրանց մեկ երրորդը սպանվել են թուրքերի կողմից: Իսրայելի համար եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամը»: