|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Asbarez.com-ը:
Ռոյսը բաց նամակով Օբամային կոչ է արել այս խորհրդանշական տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նամակում ասվում է. «Ես կոչ եմ անում նախագահ Օբամային` ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները, ինչ էլ որ լինեն դրանք, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ես նաև կոչ եմ անում Թուրքիային` առերեսվել պատմության այդ մութ էջի հետ՝ բուժելու համար երկարատև լարվածությունը մարդկանց միջև, Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ու կայունություն հաստատելու համար»: