|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
System of a Down ռոք խմբի Wake Up the Souls համերգային շրջագայությունը շարունակվում է:
Ինչպես տեղեկացնում է Yerkiemedia-ն, ապրիլի 13-ին քառյակը ելույթ է ունեցել Գերմանիայի Քյոլն քաղաքում: Համերգի ժամանակ Սերժ Թանկյանը Թուրքիային հերթական անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Երեկ էլ ռոք խումբը համերգ է ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որի ժամանակ խոսափողի հենակի վրա ամրացրել էին Հայաստանի դրոշը, վրան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության զինանշանը:
Մինչև ապրիլի 23-ի հայաստանյան համերգը System of a Down-ը կլինի նաեւ Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում:
