|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաեւ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։
ՔՊ-ում դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչեւ Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ, անգամ, եթե ձեւական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Կարծիք կա, որ Փաշինյանը, ինչպես 18-ից հետո, այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է։