|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի հյուսիսում՝ Գուսարի շրջանում, «Պարկ Գուսար» հանգստի կենտրոնի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է երկհարկանի փայտե քոթեջում։ «Հրդեհի հետևանքով տուժել է 6 մարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են չորս զոհվածների մարմիններ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը կարող էր լինել առանց հսկողության թողած փայտով վառվող վառարանը։ «Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը՝ թույլ չտալով այն տարածվել մոտակա քոթեջներում և անտառային գոտում», – նշել են ադրբեջանական ԱԻՆ-ում: