|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 31-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի մի բնակարանում, ինչի հետևանքով բնակարանի գույքը մասամբ այրվել է, իսկ 2008 թ. ծնված Վարդան Ավագյանը «մարմնի տարբեր մասերի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, «այրվածքային շոկ ծանր աստաճանի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը` ժամը 16.20-ի սահմաններում, Վ. Ավագյանին Կապանի բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով Երևան քաղաք տեղափոխելու ժամանակ մահացել է:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: