|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Արցախի Դադիվանք գյուղի տներից մեկում փետրվարի 22-ի երեկոյան` ժամը 22-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով մանկահասակ երկու երեխա է մահացել:
Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը yerkirmedia.am-ին հայտնել է, որ բազմազավակ ընտանիքի` 8 երեխա, տանն այդ պահին մեծահասակներից մարդ չի եղել, մահացածները 7 ամսական երկվորյակներ են:
Տունն ամբողջությամբ այրվել է։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։