|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական կազմակերպությունում 1 ամսական երեխա է մահացել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին բարեգործական ընկերությունից՝ նշելով, որ դեպքի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
Նախնական տեղեկություններով՝ գիշերը մայրը երեխային մահացած է հայտնաբերել:
Նշենք որ հայ-ամերիկյան «Արմենիան Լայթհաուս» հիմնադրամը զբաղվում է Հայաստանում ամուսնացած, այնուհետև լքված կանանց աջակցությամբ, ովքեր մեծ դժվարությունների առջև են կանգնում իրենց երեխաներին պահել-մեծացնելու հարցում:
Դեպքի կապակցությամբ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է ընթանում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: