|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Կադրային սպասումներն ու մեծ «ճակատամարտը» ՀՀԿ թեւերի միջեւ կուլմինացիոն փուլ է թեւակոխել: Վետերանների թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն եւ խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի: Կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան' վարչապետ, Գալուստ Սահակյան' ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյան' ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան' Երեւանի քաղաքապետ, Դավիթ Հարությունյան' արդարադատության նախարար, Վարդան Այվազյան' բնապահպանության նախարար: ԲՀԿ-ն էլ' կոալիցիայում:
Երիտասարդ թեւը, ի տարբերություն տարեցների, առավել չափավոր է իր ամբիցիաներում եւ արտաքուստ ոչինչ չի անում, որովհետեւ վերջիններիս ասվել է' համբերեք: Բանն այն է, որ այս փուլում Սերժ Սարգսյանը մտադրություն չունի ռադիկալ քայլեր անելու: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը եւ հղում անելով իր աղբյուրներին՝ հավելում. Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մեր աղբյուրները' կադրային փոփոխությունները եւ քրեաօլիգարխիկ համակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ գործողությունները նախատեսված է սկսել ավելի ուշ' Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո: