|
Փոխարժեքներ
23 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ - կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ դատախազությունում ձևավորելով կանանց իշխանություն։
Կատակը՝ կատակ, բայց, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում դատախազությունում որոշակի նեղվածություն կա այս հանգամանքի հետ կապված։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է, որ Վարդապետյանի նշանակումից հետո բավական բարդ մթնոլորտ է դատախազության մարզային կառույցներում, քանի որ լուրջ գործընթացներ են սկսվել կառույցի այդ «սեգմենտի» ուղղությամբ։
Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում մարզային դատախազների փոփոխությունների ալիք է սպասվում։ Արդեն մեկ մարզային դատախազի փոփոխություն տեղի ունեցել է։ Դատախազությունում ասում են՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում