|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: 20 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակները գրանցման համար պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն:
Այս օրերին արդեն իսկ հստակեցվում են որոշ համայնքներում առաջադրվելիք քաղաքական ուժերի և թեկնածուների անունները, սակայն մեծամասամբ դեռևս անորոշություն է՝ հատկապես ընդդիմադիր ուժերի մասնակցության առումով: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետարաններում, իրավապահ համակարգի մարզային կառույցներում «համար մեկ» է հայտարարել: Ընդ որում, խոսքն այն մասին չէ միայն, որ ընտրություններում ապահովեն ՔՊ-ի անվերապահ հաղթանակ, այլ առաջին հերթին «հետախուզական» նպատակներով: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բոլորին հրահանգված է շոշափել տրամադրությունները, ներքին տեղեկություններ հավաքել՝ նախօրոք հասկանալու, թե ընդդիմադիր ուժերից որոնք որտեղ են մասնակցելու, ում են առաջադրելու որպես համայնքի ղեկավարի թեկնածու (առաջին համար): Նպատակն է՝ հնարավորինս կանխել ուժեղ թեկնածուների մասնակցությունը. կա՛մ «համագործակցության», ինչպես Գորիսի դեպքում, կա՛մ քրեական վարույթներ նախաձեռնելու և այլ ճնշումների միջոցով չեզոքացնելու: