|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Գլոբալ ֆորումում, հայտարարել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի դադարեցումը շոշափում է իր երկրի շահերը անվտանգության ոլորտում. հայտնում է РИА Новости-ն:
«Անվտանգության ոլորտում խնդիրները չեն քչացել: Լուրջ որակական փոփոխություններ չկան, չկա առաջխաղացում անկայունության վերացման հարցում: Հակասություններն ուժեղանում են: Միջուկային համաձայնագրի դադարեցումը շոշափում է մեր շահերն անվտանգության ոլորտում: Մենք վտանգավոր ենք համարում իրադարձությունների նման ելքը»,- ասել է նա: