|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի կարծում, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրի դադարեցումից հետո խոսք է գնալու «սառը պատերազմի» մասին. հայտնում է РИА Новости-ն:
«Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք «սառը պատերազմի» մասին: Եկել է նոր դարաշրջան, դարաշրջան, որը բնութագրվում է այն բանով, որ ԱՄՆ-ը որդեգրել է սպառազինության վերահսկողության համակարգը փլուզելու ուղեգիծ… Դա ցավալի է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց հայելային պատասխանել ԱՄՆ-ի քայլերին և շաբաթ օրը հայտարարեց, որ ՌԴ-ն նույնպես դուրս է գալիս վերոհիշյալ համաձայնագրից: