|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն է մտցրել պետության ղեկավարին խորհրդարանի արձակման լրացուցիչ լիազորություններով օժտելու մասին, հայտնում է «ТАСС»-ը:
«Ես խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն եմ մտցրել Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու մասին, որոնք ընդլայնում են նախագահի լիազորությունները և նրան օժտում խորհրդարանն արձակելու իրավունքով: Հուսով եմ, որ պատգամավորները կպաշտպանեն այս նախաձեռնությունը, որը համապատասխանում է երկրի քաղաքացիների մեծամասնության ցանկություններին, որոնք հանդես են գալիս վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին»,-ասել է Դոդոնը լրագրողներին:
Նրա խոսքով՝ օրինագիծը նախատեսում է հիմնական օրենքում ներառել ևս հինգ դեպք, երբ խորհրդարանը կարող է արձակվել պետության ղեկավարի կողմից:
«Եթե խորհրդարանը չպաշտպանի նախագահի նախաձեռնությունը, ապա ես հարկադրված կլինեմ դիմել ժողովրդին: Այս դեպքում բացառված չէ հանրաքվեի անցկացման հնարավորությունը. թող մեզ դատեն ընտրողները: Կա նաև ավելի արմատական տարբերակ, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական ձևի», - ընդգծել է Դոդոնը: