|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության սրման վերաբերյալ։
Հայտարարության մեջ խորին մտահոգություն է արտահայտվում տարածաշրջանում լարվածության արագ սրման կապակցությամբ, որը պայմանավորված է արտատարածաշրջանային ուժերի սադրիչ գործողություններով՝ ուղղված Իրանում իրավիճակի ապակայունացմանը։
Խորհրդարանականները նշել են, որ այդ գործողությունները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Հայտարարությունն ընդգծում է ինքնիշխան պետությունների դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը։
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերսկսել երկխոսությունը՝ առկա վեճերի խաղաղ լուծման համար։ Փաստաթուղթն աջակցություն է հայտնում Իրանի կառավարությանն ու ժողովրդին։
«Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված երկխոսության, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման վրա՝ պահպանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։