|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - նշել է նա:
Հեյդարին ասել է, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար: