|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ երկրներին` անցնել հետխորհրդային տարածությունում կարևոր խնդիրների լուծմանը: Այդ մասին նա հայտարարել է Աստանայում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում. հայտնում է Белта-ն:
Լուկաշենկոյի խոսքերով` ԱՊՀ-ի հեղինակությունն ու պահանջարկը կաճեն այն ժամանակ, երբ այն լուծի կարևոր հարցեր: Նախագահը, որպես օրինակ, բերել է ԼՂ-ում, Ուկրաինայում և ՄԵրձդնեստրում հակամարտությունները:
«Մենք ինչ-որ` նույնիսկ ամոթալի կերպով խուսափում ենք այդ հարցերից: Մենք ասես սովոր լինենք, որ ամերիկացիները, ԵՄ-ն, ևս ինչ-որ մեկը կգա ու կասի մեզ` ինչպես լուծել այդ հարցը կամ կլուծի մեր փոխարեն»,- նշել է Բելառուսի նախագահը: