|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայում անցկացված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովի արդյունքում կառույցի անդամ երկրները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել. հայտնում է Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքը:
Այլ հարցերի հետ մեկտեղ առաջնորդները անդրադարձել են ԼՂ հակամարտությանը:
«Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներս, ընդգծում ենք ԼՂ խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։