|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը երեկ Ադրբեջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն որեւէ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, սակայն միանշանակ կարծում է, որ ռազմական ճանապարհով խնդիրը լուծել չի կարելի: «Միակ ճանապարհը դիվանագիտականն է»,- ասել է նա:
Սա Ջեյմս Ափաթուրայի առաջին այցն է Ադրբեջան` այս պաշտոնում նշանակվելուց հետո: Այցի շրջանակներում հիմնականում քննարկվել են ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները: