|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Իրանի նորընտիր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ասել է, որ իրենք չեն հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից։
Նա նշել է, որ Իրանը հավատում է հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում է միայն ամերիկյան բազաները, ինչը կշարունակի անել․
«Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։ Ուսումնասիրություններ են անցկացվել նաև այլ ճակատներ բացելու վերաբերյալ այն տարածքներում, որտեղ թշնամին քիչ փորձ ունի և խիստ խոցելի է. դրանք կարող են ակտիվացվել, եթե պատերազմական վիճակը շարունակվի, և եթե դա նպատակահարմար համարվի,- ընդգծել է գերագույն առաջնորդը՝ ավելացնելով,- Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում դրանք կենթարկվեն հարձակման։ Իրանը տարածաշրջանում գերիշխանության կամ գաղութային ազդեցության չի ձգտում, և լիովին պատրաստ է միասնության և բոլոր հարևան երկրների հետ ջերմ, փոխադարձ հարաբերությունների»։