Միասին կարող ենք
կարևոր
1102 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-01 13:15
Աշխարհ

Թրամփը զգուշացրել է Իրանին Խամենեիի մահվան համար վրեժխնդրությունից զերծ մնալու մասին

Թրամփը զգուշացրել է Իրանին Խամենեիի մահվան համար վրեժխնդրությունից զերծ մնալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին աննախադեպ ուժի հարված է սպասվում, եթե փորձի պատասխանել հարձակմանը:

Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։ Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Իրանի գերագույն առաջնորդի մարդասպաններն անպատիժ չեն մնա։

«Իրանը հենց նոր հայտարարեց, որ իրենք պատրաստվում են շատ ուժեղ հարված հասցնել այսօր, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սակայն նրանք չպետք է դա անեն, այլապես մենք նրանց աննախադեպ ուժի հարված կհասցնենք, որը նախկինում չի կիրառվել», – գրել է ԱՄՆ-ի ղեկավարը Truth Social սոցցանցում։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: