|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել կապված փետրվարի 25-ի գիշերը Ադրբեջանի հարձակման փորձի մասին.
«Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ այլ աղբյուրների, փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի լուրջ խախտում է եղել, որի արդյունքում զոհեր եւ վիրավորներ են գրանցվել: Կողմերը միմյանց են մեղադրում ներխուժման փորձի համար:
Համանախագահները կողմերին կոչ են անում պահել ծանր ռազմական տեխնիկան, որը ավելի վաղ մոտ էր բերվել շփման գծին, իր ներկայիս տեղում եւ թույլ տալ վերադարձնել զոհվածների մարմինները, ինչպես որ երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են կողմերին իրենց պարտավորությունները զերծ մնալ ուժի կիրառումից»: