|
Փոխարժեքներ
18 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունն է հրապարակվել՝ Իսլամաբադի համաձայնագրի մասին։
«Սկզբունքորեն ես այլ կարծիք ունեի։ Սակայն, հաշվի առնելով այն պարտավորությունը, որը հարգարժան նախագահը, որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախագահ, իր և Խորհրդի մյուս անդամների անունից, ինձ տվեց Իրանի ժողովրդի և Դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև այս որոշման համար պատասխանատվության մասին իր հայտարարությունը, ես տվել եմ իմ թույլտվությունը։
Այսուհետ մենք՝ այսինքն դուք, քաջարի ժողովուրդ և ձեր այս աննշան ծառան, կսպասենք նշված պայմանների կատարմանը։
Ակնհայտ է, որ ապագայում կայանալիք դեմ առ դեմ բանակցությունները չեն նշանակի թշնամու դիրքորոշման ընդունում»,-նշել է նա։