|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մի շարք ահազանգեր ենք ստացել, որ ՊԵԿ-ը հարկային «տեռորի» է ենթարկում տնտեսվարողներին, հատկապես համայնքներում` փոքր ու միջին ձեռնարկատերերին: Մեզ ասացին, որ հարկային տեսուչներն այնպիսի տուգանքներ են գրում, որ տվյալ ձեռնարկությունները հայտնվում են փակվելու եզրին: Տեսուչներն արդարանում են, թե տարեվերջ է, իրենց վրա պլան է դրված։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հարկ վճարողին հերոս է անվանում, բայց տակից՝ քերում նրանց, հավանաբար, որ հաջորդ տարի, ընտրություններից առաջ կարողանա «պետական ընտրակաշառք» բաժանել պետական հիմնարկներում եւ լրացուցիչ ձայներ ստանալ իրենց եկամուտն ամեն ինչից վեր դասող զանգվածից։