Փոխարժեքներ
12 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
«Ապրիլի 19-ը, որպես հարկատուի օրը ոչ թե նրա համար է, որ հարկատուի վզին փաթաթվի հարկն ամեն գնով հավաքելու իմաստով, և ոչ էլ պետք է հանրությանը համոզել կամ բացատրել, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն հարկն ինչ է և այն պետք է վճարեն, այլ պետք է ապահովել պարզ բան՝ արդարության սկզբունքը»,-խորհրդարանում ՊԵԿ տարեկան զեկույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ երբ աշխատող աղքատը տեսնում է, որ պետություն իրենից նույն դրույքաչափով հարկ է վերցնում, ինչը միլիոնավոր դրամների աշխատավարձ և եկամուտ ստացողից, ապա այն աշխատող աղքատի համար հասկանալի չէ։ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ արդարաության սկզբունքին հակասում է նաև այն գործողությունը, երբ պետությունը տնտեսվարողին ասում է, որ իր շրջանառության 20%-ը շահույթ է գնահատում և այն պետք է հարկի։
«Ա՛յ սրանք են, որ հարկային տեռորի և հարկ քերթելու դրսևորումներ ունեն»,-ասաց պատգամավորը․ «երբ հարկային տեսուչը մեկ տնտեսվարողի վրա 50 անգամ ավել ակտ է գրում, քան իրականում կա և կանչում առանձին բանակցում են քննիչների կաբինետներում, այն հարկային տեռոր է և կապ չունի արդյունավետ հարկհավաքման հետ»։
Թադևոս Ավետիսյանը կարևորեց նաև հավաքված հարկերի օգտագործման արդյունավետությունը և երբ հարկատուն տեսնում է, թե իշխանությունները ինչպես են մսխում հարկերը մեկ անձից իշխանամերձերից գնումներ անելով կամ ԱՆԻՖ -ի նման գումարները փոշիացնելով, արդյունքում խախտվում է արդարության սկզբունքը ։
«Սա կոմպլեքս պետք է դիտարկեք, հակառակ պարագայում, ինչքան էլ համոզեք՝ հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը։ հարկատուն հենց նույն ՀՀ քաղաքացին է, հերոսն է, նա հերոս է՝ առաջին հերթին, երբ իր հայրենիքն է պաշտպանում, ընտանիք է կազմում... Եթե մի մասը հերոս չի, ապա այդտեղ միայն դուք եք մեղավոր՝ որպես իշխանություն»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։