|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ըստ TolishMedia-ի՝ ինչպես սպասվում էր, Ադրբեջանում սիրիացի վարձկանները ձեռնամուխ են եղել իրենց առաքելությանը, այսինքն՝ ահաբեկչությանը:
Գաղտնիք չէ, որ ահաբեկիչներին չի հետաքրքրում, թե որտեղ և ինչ պայմաններում են նրանք իրականացնելու իրենց առաքելությունը: Օրինակ՝ ադրբեջանական գյուղերն ու տները, որտեղից փախել է բնակչությունը, այժմ թալանում են, կողոպուտը ուղեկցվում է տների այրմամբ:
Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ տեղի բնակիչները և, հատկապես, ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչները պայքարում են սիրիացի վարձկանների դեմ: նրանք վիրավորում ու սպառնում են թալիշներին և շիաներին, թույլ չեն տալիս կանանց դուրս գալ տնից առանց հիջաբի: Նրանք հարձակվում են, կողոպտում տեղի խանութները, թույլ չեն տալիս շիաներին վաճառել և խմել ալկոհոլ՝ պարտադրելով շարիաթի նորմերը:
Նշենք, որ թալիշները, լեզգիները, թաթաները, ավարները և Ադրբեջանի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ մտահոգված են, որ իրենք բռնի ներգրավված են պատերազմի մեջ և ստիպված են կռվել երկու ճակատով՝ մի կողմից` սահմանին, իսկ մյուս կողմից՝ երկրի ներսում սիրիացի վարձկանների դեմ: