|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Պատնեշ-2026» զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Բելառուսում 2026 թվականի հոկտեմբերին, հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բելառուսի պաշտպանության նախարարը ղրղզ զինծառայողներին հրավիրել է մասնակցելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն – 2026» զորավարժությանը և ՀԱՊԿ-ի ՌՔԿ (ռադիացիոն, քիմիական և կենսաբանական- խմբ.) պաշտպանության և բժշկական ապահովման միջոցների հետ հատուկ վարժանքին, որոնք նախատեսվում է անցկացնել Բելառուսի Հանրապետության տարածքում 2026 թվականի հոկտեմբերին»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է նախարարության Telegram-ալիքում:
Մամուլի ծառայության տվյալներով՝ այդ մասին խոսվել է Բիշքեկում Բելառուսի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Բելառուսի նախարար Վիկտոր Խրենինը և նրա ղրղզ գործընկեր Ռուսլան Մուկամբետովը «ստուգել են ժամացույցները» միջգերատեսչական փոխգործակցության առանցքային ուղղությունների շուրջ, ինչպես նաև ստորագրել են Բելառուսի պաշտպանության նախարարության և Ղրղզստանի պաշտպանության նախարարության միջև 2026 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: