|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Բելառուսի Հանրապետությունում կայացել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ «Անխախտ եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության և ՀԱՊԿ-ի ՌՔԲ (ռադիացիոն, քիմիական և կենսաբանական) պաշտպանության ու բժշկական ապահովման համատեղ կազմավորման մասնակցությամբ «Արգելք-2026» հատուկ զորավարժության կազմակերպման և անցկացման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները։
Բանակցությունների ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են զորավարժությունների սցենարները, հրամանատարության և ազգային զորախմբերի կազմերը, գործնական գործողությունների իրականացման կարգը, ինչպես նաև համակողմանի ապահովման հարցերը։
Մասնակիցները նաև ծանոթացել են «Լոսվիդո» և «Ստարոդորոժսկի» զորավարժարաններում նախատեսված ուսումնական գոտիներին։
Այս տարվա հոկտեմբերին Բելառուսի տարածքում նախատեսվող զորավարժությունների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողությունների նախապատրաստման և իրականացման, ինչպես նաև կենսաբանական սպառնալիքների աղբյուրների չեզոքացման հարցեր։