|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միությունը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
«Պրն. Դեսպան, սրտի խորը կսկիծով տեղեկացանք ս/թ նոյեմբերի 13-ի երեկոյան բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին պատուհասած դժբախտության մասին: Սոսկալի ահաբեկչությունը, որին զոհ գնացին մեծ թվով խաղաղ բնակիչներ, նոր մարտահրավեր է ուղղված քաղաքակիրթ աշխարհին՝ էլ ավելի մեծացնելու զգոնությունն ու պայքարի պատրաստակամությունը՝ հանուն քաղաքակիրթ աշխարհի դերակատարների համերաշխ կեցության:
Հայ և ֆրանսիացի ժողովուրդների անխախտ բարեկամությունը ամրացած է պատմությամբ՝ հայության ծանր օրերին մեր ժողովրդի հայրենազուրկ հատվածի համար նեցուկ և ապավեն լինելով:
Տագնապալի այս օրերին մեր վիշտն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ ժողովրդին, աղոթում մահացածների հոգիների փրկության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Լիահույս ենք, որ Ֆրանսիան ունի անհրաժեշտ ուժն ու կարողությունը, ինչպես այս հարվածին դիմակայելու, այնպես էլ մարդատյաց խմբավորումների դեմ միջազգային պայքարը հաղթությամբ պսակելու համար»: