|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժությունները, որոնք նախապես նախատեսվում էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում. հայտնել են կազմակերպության միասնական շտաբում։
Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Սակայն հունվարի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն այս զորավարժությունները չի անցկացնի։
Անցյալ տարի զորավարժությունները պետք է տեղի ունենային Ղրղզստանում, սակայն սկզբում դրա անցկացման ժամկետները հետաձգվեցին, իսկ հետո զորավարժությունները ամբողջությամբ չեղարկվեցին։
Վերջին անգամ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններն անցկացվել են Բելառուսում 2020 թվականին։