կարևոր
1003 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-14 18:28
Աշխարհ

Եթե Իսրայելը նորից ցեղասպանության ուղին բռնի, դրա գինը ծանր է լինելու․ Էրդողան

Եթե Իսրայելը նորից ցեղասպանության ուղին բռնի, դրա գինը ծանր է լինելու․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը լավ գիտի՝ եթե նորից դիմի ցեղասպանական գործողությունների, դրա հետևանքները ծանր են լինելու։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հիմնական նպատակը Գազայում հաստատված հրադադարի պահպանումն է։

Էրդողանն այս հայտարարությունն արել է Եգիպտոսից վերադառնալու ճանապարհին՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նա նշել է, որ Շարմ էլ-Շեյխում կայացած «Խաղաղության գագաթնաժողովը», որը անցկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, կարող է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության նոր շրջանի մեկնարկ։

Թուրքիայի ղեկավարը նաև շեշտել է նաև, որ Իսրայելի կողմից նախկինում ձեռք բերված համաձայնությունների խախտման բազմաթիվ դեպքեր կան, և այդ «վատ փորձը» Անկարային ստիպում է ավելի զգույշ և հետևողական լինել։