|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնի է, որ երեկ Հայաստանի ու Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինն իջեցնում է 24 ԱՄՆ դոլարով` 189 դոլարից հասցնելով 165 դոլարի` 1000 խ/մ-ի համար: Ըստ այդմ` Հայաստանը Ռուսաստանից նոր գնով գազ կգնի 2015 թվականի դեկտեմբերի 31-ից:
Yerkir.am-ի հետ զրույցում «Գազպրոմ-Արմենիա»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն ասաց. «Դա չի անդրադառնալու ներքին սպառման շուկայում վերջնական սակագնի վրա, դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով»:
Մեր զրուցակիցը հրաժարվեց մանրամասն պարզաբանել` ասելով, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի տնօրենը երեկ այդ թեմայով հարցազրույց է տվել Голос Армении թերթին: